Բաժիններ՝

Ինտերնետում առաջին անգամ հայտնվել է տեսանյութ՝ սիրիացի ապստամբների կողմից զենիթային կայանի օգտագործման վերաբերյալ (տեսանյութ)

Ինտերնետում առաջին անգամ հայտնվել է տեսանյութ՝ սիրիացի ապստամբների կողմից զենիթային կայանի օգտագործման վերաբերյալ (տեսանյութ)

Սիրիացի ապստամբներն առաջին անգամ ինտերնետում տեսանյութ են տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես են զենիթահրթիռային շարժական կայանով խփում կառավարական ուժերի ուղղաթիռը։

Դատելով նկարագրությունից՝ ինքնաթիռը խփվել է նոյեմբերի 27-ին, Հալեպից դեպի արևմուտք։  Սա առաջին տեսանյութն է, որտեղ կարելի է տեսնել, թե հրթիռն ինչպես է մոտենում թիրախին և հարվածում։

Հարկ է նշել, որ խփված ուղղաթիռը վայր չի ընկնում։ Այն շարունակում է թռչել, թեկուզև՝ ծխալով։ Հաստատված տեղեկություններ չկան, թե արդյոք այն կարողացե՞լ է հասնել բազա, թե՞ ոչ։

Այն մասին, որ ապստամբներն իրենց ձեռքի տակ ունեն զենիթահրթիռային շարժական կայաններ (ПЗРК – переносный зенитно-ракетный комплекс), այդ թվում՝ ամենաժամանակակից մոդելները, վաղուց էր հայտնի։ Սակայն դրանց օգտագործման վերաբերյալ փաստագրական ապացույցներ չկային։

http://youtu.be/oFTwmNXHnoQ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս