«Քոչարյանը միակ չեզոք լուսաբանվող թեկնածուն է»

Այս տարի նախագահական ընտրությունների ընտրարշավը սովորականից ավելի ուշ սկսվեց, պատճառը թեկնածուների առաջադրման անորոշությունն էր։

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ըստ Ա1+-ի՝ ասել է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Նա ներկայացրել է ԶԼՄ-ների կողմից
2013թ. Հայաստանի նախագահական ընտրությունների լուսաբանման՝ հոկտեմբերի 1- նոյեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածի վերաբերյալ կատարված մշտադիտարկման միջանկյալ հաշվետվությունները։

«Այս տարվա նախագահական ընտրությունները տարբերվում են նրանով, որ ընտրություններից առաջ կար անորոշություն, թե ով կառաջադրվի և ինչ ծրագրով կներկայանա ընտրություններին»,- ասել էԲորիս Նավասարդյանը։

Երևանի մամուլի ակումբի նախագահն նշեց, որ մշտադիտարկման են նեթարկվել միայն 9 լրատվամիջոցներ՝ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն», «Շանթ», «Երկիր մեդիա», «Արմենիա», «Կենտրոն», «Արմնյուզ», «Հայկական երկրորդ հեռուստաալիք» և 2 ռադիոընկերություն ՝ Հանրային ռադիո և Արմռադիո։

Հետազոտման արդյունքներում 33 քաղաքացիների անուններ են շոշոփվել, որպես նախագահի թեկնածուներ։

«Պոտենցիալ թեկնածուներից Գագիկ Ծառուկյանը և Վարդան Օսկանյանը հոկտեմբեր ամսին ավելի շատ են հիշատակվել, քան Սերժ Սարգսյանը։ Սակայն նոյեմբերին պատկերը փոխվեց, դա կապված էր նրա հետ, որ նոյեմբերին Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործի մասին հետաքրքրությունը պակասեց, որովհետև հոկտեմբերի հիշատակումների մեծ մասը կապված էր հենց այդ գործի հետ»,- ասել է Բորիս Նավասարդյանը։

Երևանի մամուլի ակումբի նախագահի խոսքով նոյեմբերին Վարդան Օսկանյանի և Գագիկ Ծառուկյանի փոխարեն ավելի շատ հիշատակումներ են եղել Րաֆֆի Հովհաննիսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի մասին. «Ռոբերտ Քոչարյանը միակ թեկնածուն է, ով միայն չեզոք համատեքստում է հիշատակվում, որպես պոտենցիալ թեկնածու»։

Տեսանյութեր

Լրահոս