Բաժիններ՝

Գեներալ Մանվել Գրիգորյանին սպասարկող «Համմերի» վարորդը խախտում է օրենքը (լուսանկարներ)

Այն, որ Ազգային ժողովի պատգամավորները, կառավարության անդամներն ու ուժային կառույցների ներկայացուցիչները հաճախ երթևեկում են մգեցված ապակիներով տրանսպորտային միջոցներով, դա տեսանելի է անզեն աչքով:

Հիմնականում ապակիները մգեցնում են, որպեսզի դրսից տեսանելի չլինի մեքենայի ներսը: Իսկ շատ դեպքերում էլ՝ որպեսզի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցը չտեսնի, որ վարորդն ու ուղևորը երթևեկում են առանց ամրագոտու և բջջային հեռախոսներն ականջներին պահած:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 
Երեկ՝ նոյեմբերի 25-ին, Երևան-Էջմիածին ավտոճանապարհին, Թաիրով գյուղի հատվածում «Համմեր» մակնիշի 10 ԼՍ 045 համարանիշի ավտոմեքենայի վարորդը մեքենան վարում էր առանց ամրագոտու: Նրա կողքին նստած ուղևորը նույնպես առանց ամրագոտու էր:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենան հաշվառված է Արմավիրի մարզի Ագեկ գյուղի բնակիչ, Սեյրան Ծատուրյանի անվամբ: Ըստ տեղեկությունների, նշված ավտոմեքենան Ազգային ժողովի պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի շքախմբից է:

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս