Բաժիններ՝

«Վիա Գրա» խումբը հունվարի 1-ից այլևս գոյություն չի ունենա

Հիասթափություն շատ տղամարդկանց՝ գրավիչ, սեքսուալ այս եռյակն այլևս միասին հանդես չեն գալու խմբի անվան ներքո: Սա խմբի պրոդյուսեր Կոստանտին Մելաձեի որոշումն է: Անընդմեջ փոփոխութան ենթարկվող խումբը, մեկ անգամ չէ, որ կասկածի տակ է դրել խմբի հետագա հաջող գործունեությունը: Նշենք, որ տարիների ընթացքում «Վիա Գրա» խմբի անդամները փոփոխվել են ավելի քան 16 անգամ:

«Ալբինայի հեռանալը վկայում է այն մասին, որ նա այսուհետ զբաղվելու է անհատական կարիերայով: Ես այլևս չեմ ցանկանում խմբի անդամներին անընդհատ համալրել: Դրա համար ուժ, ցանկություն չունեմ: 2013թ. հունվարի 1-ից խումբն այլևս գոյություն չի ունենա»,- հայտարարել է խմբի պրոդյուսեր Կոստանտին Մելաձեն:

Ուկրաինական այն փոփ խումբը մեկն էր այն հայտնի խմբերից, որը եկար տարիներ կարողացավ պահել իր հանդիսատեսին, և ամեն անգամ յուրովի հանդես գալ հանրության առաջ: Խումբը վերջին անգամ համալրեցին Եվա Բուշմինան և Ալբինա Ջանաբայևան:

«Իսկ այսօր արդեն ոչ մի համալրում չի լինի, աղջիկները ազատ կարող են շունչ քաշել և անել այն, ինչ ցանկանում են»,- հայտարարել է պրոդյուսերը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս