
Այսօր դրամը դարձավ 19 տարեկան

19 տարի առաջ այս օրը` նոյեմբերի 22-ին, շրջանառության մեջ մտավ ազգային նոր դրամական միավորը` դրամը: Այս օրը Հայաստանում նշվում է, որպես բանկային աշխատողի օր:
Դրամի գրաֆիկական խորհրդապատկերն առաջին անգամ գծագրել է Կարեն Կոմենդարյանը՝ 1995 թվականի սեպտեմբերին՝ նախքան եվրոյի գրանշանի ծնունդը:
Հայկական դրամի 15-ամյակի կապակցությամբ Կենտրոնական բանկի դիմաց 2008 թ. տեղադրվել է դրամին նվիրված ու դրամը խորհրդանշող բրոնզե արձան: Հեղինակը քանդակագործ Էդուարդ Շախիկյանն է:
Նշենք, որ 1993 թվականի նմուշի 10-դրամանոց թղթադրամի վրա կար տառասխալ. «ՏԱՍԸ ԴՐԱՄ»-ի փոխարեն գրված էր «ՏԱՍ ԴՐԱՄ», ինչը երևում է նաև լուսանկարում: