Բաժիններ՝

Կարեն Կարապետյանը՝ «Գազպրոմ Մեժրեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ

Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը նշանակվել է «Գազպրոմ մեժրեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ` ռազմավարական զարգացման հարցերով: Այս մասին տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը: «Գազպրոմ մեժրեգիոնգազի» մամուլի խոսնակ Մարիա Ֆրոլովան կայքին հայտնել է, որ ընկերության գլխավոր տնօրեն Կիրիլ Սելեզնյովը Կարապետյանի նշանակման հրամանագիրը ստորագրել է նոյեմբերի 17-ին:

Նշվում է նաև, որ «Գազպրոմ մեժրեգիոնգազը» «Գազպրոմ» ԲԲԸ-ի 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է, որը զբաղվում է Ռուսաստանի Դաշնության տարածքում բնական գազի իրացմամբ:

«Մեդիամաքսի»  տեղեկություններով՝ Կարեն Կարապետյանը պահպանել է նաև «Գազպրոմբանկի» փոխնախագահի պաշտոնը, որը զբաղեցնում է 2011 թվականի դեկտեմբերից:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս