Բաժիններ՝

Չարաշահումներ ավտոյուղերի շուկայում

Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը բողոքներ է ստացել տնտեսվարողներից՝ ավտոմեքենայի շարժիչ յուղի, արգելակման հեղուկների, քսայուղերի կեղծման դեպքերի մասին: Ինչպես նշում է news.am-ը, այդ մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, Աղվերանում մրցակցության խնդիրներին նվիրված սեմինարի ընթացքում ասաց ՏՄՊՊՀ վերլուծության եւ մրցակցության գնահատման վարչության գլխավոր մասնագետ Վաչագան Գասպարյանը:

ՏՄՊՊՀ-ն սկսել է ուսումնասիրել շուկան և պարզվել է, որ կան խոշոր տնտեսվարող սուբյեկտներ, որ կարող են ազդել մրցակցային իրավիճակի վրա, հատկապես պետական գնումների համակարգում: ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն ասաց, որ այդ շուկայում կա կենտրոնացվածություն, նկատվում ենմ դեմպինգային երեւույթներ՝ պետական գնումների համակարգում: Ընդ որում՝ ՏՄՊՊՀ-ն բախվել է մի խնդրի հետ, ինչպիսին ընկերությունների կողմից միտումնավոր սխալ տեղեկատվության տրամադրումն է՝ այն ակնկալիքով, որ այդ դեպքում տուգանքները ավելի քիչ կլինեն: Սակայն Ա. Շաբոյանն ասաց, որ վերջին օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ ՏՄՊՊՀ-ին սխալ տեղեկություններ տրամադրելու դեպքում կիրառվում են բավական բարձր տուգանքներ:

ՏՄՊՊՀ փորձագետ Վ. Գասպարյանն ասաց, որ ավտոյուղերի, արգելակման յուղերի և քսայուղերի շուկայում կան գերիշխող դիրք գրավողներ՝ «Դենօյլ», «Մոսէսքո» և «Ռանօյլ» ընկերությունները տիրում են շուկայի 70%-ին: Որպես կանոն՝ այդ ընկերություններն էլ հաղթում են պետական գնումների մրցույթներում: Ամենայն հավանակաությամբ՝ առաջիկայում այդ ընկերությւոնները կճանաչվեն գերիշխող դիրք գրավողներ, ինչը հնարավորություն կտա նրանց նկատմամբ վարույթ հարուցել և վերահսկել գնային քաղաքականությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս