
«Հաղթանակ» զբոսայգու ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. կան վիրավորներ (լուսանկարներ)

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում, Սարալանջի ճանապարհից դեպի Ազատության պողոտա ընկած հատվածում, «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչ, 50-ամյա Թորգոմ Մադոյանի վարած «Տոյոտա» մակնիշի 096 ԼԼ 11 համարանիշի և Երևանի բնակիչ 58-ամյա Կարեն Նարոյանի վարած «Դեյվու-Նիքսա» մակնիշի Լ 1314 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Դեյվու-Նիքսայի» վարորդ Կ. Նարոյանն ու նրա ուղևորները՝ Երևան քաղաքի բնակիչներ 27-ամյա Եվա Ադամյանը և 23-ամյա Գևորգ Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՃՈ հատուկ պահպանման տարածք:
shamshyan.com