Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյան. Յուրաքանչյուրը պետք է խաղա այնպես, ասես ինքն ավագ է

Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» առաջատար Հենրիխ Մխիթարյանը «հանքափորների» պաշտոնական կայքի լրագրողի հետ զրույցում խոսել է մեր ընտրանու և Ուկրաինայի առաջնության 16-րդ տուրի «Արսենալի» հետ կայանալիք հանդիպումների մասին:

-Հենրիխ, ինչպե՞ս կգնահատես Հայաստան – Լիտվա հանդիպումը:

-Այդ հանդիպման կարևորությունը կայանում էր նրանում, որ մենք ճանապարհում էինք մեր լեգենդար ավագին` Սարգիս Հովսեփյանին, ով որոշել է ավարտել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան: Հոգու խորքում ցավում էինք, որ հրաժեշտ ենք տալիս նրան, շատ էինք ցանկանում հաղթել, նվեր մատուցել նրան: Լավ է, որ արդյունքում այդպես էլ ստացվեց:

-Սարգիս Հովսեփյանի հեռանալուց հետո հայկական լրատվամիջոցները քեզ համարում են ավագի թևկապի հիմնական թեկնածուներից մեկը: Ինքդ ինչպե՞ս ես վերաբերվում այդ ամենին:

-Ինձ համար ամենակարևորը, որ յուրքանչյուր ֆուտբոլիստ հասկանա խաղադաշտում իր դերի կարևորությունը, որ խաղա այնպես, ասես ինքն ավագն է: Կարևոր չէ` ես կլինեմ թևկապով, թե` ուրիշ մեկը:

-«Շախտյորն» այս մրցաշրջանում ամենախոշոր հաշվով հաղթել է հենց «Արսենալին»: Կիևում փորձելո՞ւ եք բարելավել ռեկորդը:

-«Արսենալը» հեշտ մրցակից չէ, նրանց հետ միշտ բարդ է խաղալը: Ուրախ կլինեմ, եթե հաղթենք այդ հանդիպումը, թեկուզ ոչ այդքան խոշոր հաշվով: Կարևորը, որ 3 միավոր վաստակենք և բարձր տրամադրություն ունենանք «Նորդշելանդի» հետ խաղից առաջ:

-Ինչո՞ւ են «Արսենալի» հետ հանդիպումները մայրաքաղաքում այդքան բարդ ստացվում:

-«Արսենալը» տանը խաղում է «Շախտյորի» հետ: Նրանց համար հաղթանակը շատ կարևոր կլինի սեփական ուժերի վրա վստահություն ձեռք բերելու տեսանկյունից: Ընթացիկ մրցաշրջանում ինչ-որ բան խանգարում է այդ թիմին օպտիմալ մարզավիճակ ձեռք բերելու համար: Նախորդ տարի նրանք պարզապես գերազանց էին խաղում, իսկ այս տարի նրանց հետ ինչ-որ բան է կատարվել:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս