
Դիաբետը՝ կուրության պատճառ

Հայտնի է, որ դիաբետը կարող է կուրության պատճառ դառնալ, եթե այն չվերահսկվի ինչպես հարկն է: Ինչպես գրում է dailymail-ը, այժմ գիտնականները զգուշացնում են, որ դիաբետը կարո՛ղ է նաև կուրության պատճառ դառնալ:
Հետազոտությունն անցկացրել են ճապոնացի գիտնականները: «Մենք հայտանաբերել ենք, որ շաքարախտով հիվանդ մարդկանց մոտ երկու անգամ ավելի մեծ է լսողական խնդիրներ ունենալու հավանականությունը»,- նշել է հետազոտության ղեկավարը: Ըստ նրա՝ հետազոտության արդյունքներն իրենց թույլ են տալիս ասել, որ դիաբետով հիվանդ մարդիկ պետք է պարբերաբար ստուգեն իրենց լսողությունը՝ առողջական հետագա խնդիրներից խուսափելու համար:
Այս տարի ավելի վաղ հրապարակվել էր մեկ այլ ուսումնասիրություն, որն իրականացրել էին ամերիկացի գիտնականները: Վերջիններս էլ պնդում էին, որ լսողության կորստի առաջ կարող են կանգնել դիաբետով հիվանդ կանայք, ովքեր անհրաժեշտ բժշկական օգնություն չեն ստանում: