
Գրավիր Բարսելոնայի դարպասը, երկարաձգիր պայմանագիրդ

«Սելթիկի» երիտասարդ հարձակվող Թոնի Ուոթը երկարաձգել է ակումբի հետ պայմանագիրը, փոխանցում է շոտլանդացիների պաշտոնական կայքը:
18-ամյա շոտլանդացի հարձակվողի նոր պայմանագիրը «Սելթիկի» հետ նախատեսված է մինչ 2016 թվականը: Երիտասարդ ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում «Սելթիկի» կազմում անցկացրած 12 խաղում 7 գոլի հեղինակ է դարձել: Նրա անվան դիմաց է նաև «Սելթիկի» հաղթական գնդակը «Բարսելոնայի» դարպասը (2:1):
Ուոթն արդեն հրավիրվել է նաև Շոտլանդիայի երիտասարդական հավաքական:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը