
Ռուս հաքերները կոտրել են Skype-ը

Microsoft ընկերությունը մեծ «անցք» է հայտնաբերել Skype-ի անվտանգության համակարգում։ Ընդ որում, հայտնաբերել է մեծ ուշացումով։
Դեռևս այս տարվա օգոստոսին ռուս հաքերների մի խումբ հայտարարել էր, որ կարելի է կոտրել Skype-ի ցանկացած հաշիվ՝ իմանալով միայն օգտատիրոջ անունն ու էլեկտրոնային փոստի հասցեն։ Հաքերները նշել էին, որ դրա համար պետք չի ոչ գաղտնաբառ, ոչ էլ որևէ այլ գաղտնի տվյալ։ Իսկ հաշվին մուտք կարելի է ստանալ անգամ առանց գաղտնի հարցին պատասխանելու։
Այսպիսով, չարամիտները կարող էին էական վնաս հասցնել հատկապես այն օգտատերերին, ում հաշվին զգալի գումար կար։
Հայտնի չէ, թե քանի անձնական հաշիվ է ենթարկվել հաքերական հարձակման։ Microsoft-ը հավաստիացնում է, որ նման դեպքերի թիվը մեծ չէ և ներողություն է հայցել պատճառված անհարմարությունների համար։