Ալեքսիսը վնասվածքի պատճառով բաց կթողնի մեկ ամիս
«Բարսելոնայի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը ոտնաթաթի վնասվածքի պատճառով մոտ մեկ ամսով շարքից դուրս է եկել։ Այս մասին հաղորդում է Football Espana-ն։
Նշենք, որ հարձակվողը վնասվածք է ստացել Չիլի – Սերբիա ընկերական հանդիպման ժամանակ։
Այսպիսով, Սանչեսը չի մասնակցի նոյեմբերի 20-ին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Սպարտակի» հետ կայանալիք հանդիպմանը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը