Բենզեման վերադառնում է
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման ապաքինվել է վնասվածքից։ Հաղորդում է Marca-ն։
Երեկ «Ռեալի» մարզչական շտաբը մարզում է անցկացրել այն ֆուտբոլիստների մասնակցությամբ, ովքեր չեն հրավիրվել իրենց ազգային հավաքականների կողմից։ Ընդհանուր խմբի հետ միասին մարզվել է նաև Բենզեման, ով, ամենայն հավանականությամբ, կարող է մասնակցել նոյեմբերի 18-ին Բիլբաոյի «Ատլետիկի» հետ կայանալիք հանդիպմանը։
Նշենք, որ վերջին հանդիպումներում մադրիդյան ակումբը խաղում էր առանց նոմինալ կենտրոնական հարձակվողի, քանի որ բացի Բենզեմայից, վնասվածք է ստացել նաև Գոնսալո Իգուաինը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը