
Իբրահիմովիչի գոլը լավագույններից մեկն է, որ ես երբևէ տեսել եմ. Ջերարդ

Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը, ում համար երեկ Շվեդիայի հավաքականի հետ ընկերական խաղը (2։4) 100-րդն էր հավաքականի մարզաշապիկով, մեկնաբանել է խաղավերջում մրցակցի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի խփած ֆանտաստիկ գոլը։
«Իբրահիմովիչի այդ գոլը լավագույններից մեկն է, որ ես երբևէ տեսել եմ։ Զլատանն այս խաղում բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրեց», – Ջերարդի խոսքերն է մեջբերում The Daily Mail-ը։
S4-2E www.fasthighlights.com by fasthighlights-2013
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը