Բաժիններ՝

Մեսսին դժգոհ է իր թիմի ցուցադրած խաղից

Արգենտինայի հավաքականի հարձակվող  Լիոնել Մեսսին դժգոհ է մնացել երեկ Սաուդյան Արաբիայի հավաքականի հետ ընկերական հանդիպման (0։0) ժամանակ իր թիմի ցուցադրած խաղից։

«Առաջին խաղակեսը մենք նվիրեցինք տանտերերին, իսկ 2-րդ կեսում համեմատաբար ավելի լավ խաղացինք։ Այս հանդիպումից պետք է դասեր քաղենք ու համապատասխան եզրակացություններն անենք։ Նման բան այլևս չպետք է կրկնվի։

Սա հավաքականների մակարդակի հանդիպում է, և մենք չենք կարող գոհ լինել նման արդյունքից։ Ամեն դեպքում, հարկ է նշել, որ այս տարին Արգենտինայի հավաքականի համար կարելի է դրական համարել», – ասել է Մեսսին Argentine TV-ի եթերում։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս