Բաժիններ՝

Ինչպես պահեստային ֆուտբոլիստը գնդակը հանեց դարպասից (տեսանյութ)

Արգենտինայի ցածր դիվիզիոններից մեկում հետաքրքիր դեպք է գրանցվել: Հանդիպման ժամանակ, երբ հարձակվողը դարպասապահի գլխավերևով գնդակը փորձել է ուղարկել դարպասը, պաշտպանվող թիմի պահեստային ֆուտբոլիստներից մեկը մտել է խաղադաշտ ու դուրս հանել այն:

Գեղեցիկ «սեյվից» հետո պահեստայինն արագորեն հեռացել է խաղադաշտից, ասես` ոչինչ չի եղել:

Մրցավարը հարձակվող թիմի օգտին ազատ հարված է նշանակել, որը, սակայն, գոլով չի ավարտվել:

Իսկ այս ամբողջ կրկեսը կարող եք դիտել տեսանյութում:


Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս