
Բուսկետս. Եթե կա ամենակարող ֆուտբոլիստ, ապա դա Մեսսին է

«Բարսելոնայի» հենակետային կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը գովեստի խոսքերի է արժանացրել իր թիմակից Լիոնել Մեսսիին։
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում արտագնա խաղում «Բարսելոնան» 4։2 հաշվով առավելության է հասել «Մալյորկայի» նկատմամբ և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարայի աղյուսակը։
Արգենտինացին այս խաղում խփել է 75-րդ և 76-րդ գնդակները մեկ օրացույցային տարում՝ գերազանցելով լեգենդար բրազիլիացի Պելեի ցուցանիշը (1958 թ.- 75 գնդակ)։
«Եթե աշխարհում կա ամենակարող ֆուտբոլիստ, ապա դա Մեսսին է»,- իսպանացի կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում AS-ը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը