Բաժիններ՝

Լոկոմոտիվ – Անժի` 1:1, Հիդինկի սաները ետ են մնում առաջատար ԲԿՄԱ-ից (տեսանյութ)

Քիչ առաջ ավարտվեց Ռուսաստանի առաջնության 15-րդ տուրի «Լոկոմոտիվ»«Անժի» հանդիպումը: Երկու թիմերին էլ անպայման հաղթանակ էր պետք, քանի որ մոսկվացիներն անհաջող մրցաշրջան են անցկացնում և թիմի գլխավոր մարզիչ Սլավեն Բիլիչի գլխին արդեն սև ամպեր են կուտակվել, իսկ «Անժին» հետապնդում է առաջատար ԲԿՄԱ-ին: Խաղն անցավ շատ հետաքրիր և լարված պայքարում: Չնայած որոշալի առավելություն ունեին «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստները, հանդիպման հաշիվը բացեցին հյուրերը: Հանդիպման 72-րդ րոպեին «Անժիին» առաջ մղեց Կարսելա-Գոնսալեսը: Տանտերերը չհուսահատվեցին և 84-րդ րոպեին հավասարեցրին հաշիվը, աչքի ընկավ Նդոյեն, ով դարձավ, կարելի է ասել, պատահական գոլի հեղինակ: Մոսկվացիները շարունակեցին գրոհները և կարող էին հաղթանակ կորզել, սակայն նույն Նդոյեի հարվածից հետո գնդակն անցավ դարպասաձողի կողքով: Այսպիսով, խաղն ավարտվեց 1:1, և երկու թիմերն էլ երկուական միավոր կորցրին:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս