Ադրբեջանի նավթային եկամուտները նվազում են
2012թ. 10 ամիսների ընթացքում Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը` SOCAR-ը, արտահանել է 761,281 հազար տոննա դիզելային վառելիք, ինչը 313,719 հազար տոննայով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
2011թ. SOCAR-ն արտահանել է 1,267 միլոն տոննա դիզելային վազելիք: Հետաքրքիրն այն է, որ 2011թ. ցուցանիշն էլ 2010թ. ցուցանիշից է պակաս 266 հազար տոննայով:
Սա ևս մեկ անգամ ապացուցում է մասնագետների այն կանխատեսումները, որ Ադրբեջանի նավթային պաշարները տարեցտարի նվազում են, և հենց դրանով է պայմավորված Ադրբեջանի խուճապը, որը փորձում է օր առաջ լուծել Ղարաբաղյան խնդիրը:
Ադրբեջանում հասկանում են, որ իրենց հաղթաթուղթը` նավթային եկամուտները, և դրանց օգտագործումը սպառազինությունների գնման վրա, մի քանի տարի հետո կարող է և չլինել: Ադրբեջանցի պաշտոնյաները սկսել են Հայաստանին մեղադրել միլիտարիզմի մեջ, քանի որ հասկանում են, որ իրենք այլևս չեն կարողանալու նախկինի նման ավելացնել ռազմական ծախսերը: Հենց այդ պատճառով է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս տարի հանդես չի գալիս բոցաշունչ ելույթներով, Ադրբեջանի ռազմական բյուջեի կտրուկ ավելացման թեմայով: