Բաժիններ՝

Երբեք չեմ հավատացել, որ կարող ենք ձեռք բերել Ռոբին վան Պերսիին. Ալեքս Ֆերգյուսոն

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը խոստովանել է, որ Ռոբին վան Պերսիի տեղափոխությունն անհնարին է համարել:

«Երբեք չեմ հավատացել, որ կարող ենք ձեռք բերել Ռոբինին, մինչև նա մեզ չհայտնեց, որ «Արսենալի» հետ պայմանագիրը չի երկարաձգելու: Սկսեցինք աշխատել Վենգերի հետ, մի քանի անգամ զանգահարեցի նրան, ինչից հետո համաձայնության եկանք: Եթե Ռոբինի պայմանագիրը թեկուզ 1 տարի ավել լիներ, ապա ոչ մի տրանսֆեր էլ չէր լինի: Արսենը շատ էր ցանկանում, որ վան Պերսին մնա և ոչ մի ջանք չէր խնայի նրան իր թիմում պահելու համար, բայց երբ հասկացավ, որ ստիպված է բաց թողբել Ռոբինին, ամեն ինչ արեց, որ իրեն վճարեն: Արսենը միշտ ֆենոմենալ աշխատանք է կատարում, որ նրա խաղացողներն առավելագույն գնով վաճառվեն

Չեմ կարող ասել, թե Ռոբինն իմ սպասածից լավ է խաղում, քանի որ հենց այդ խաղի համար էլ մենք նրան ձեռք ենք բերել: Հուսով եմ՝ նա նույն ոգով կշարունակի: Եթե քո թիմում կան մի քանի ֆուտբոլիստներ, ովքեր կարող են 1 մրցաշրջանում 25 գոլ խփել, ապա անպայման ինչ-որ բան կհաղթես»,- Ֆերգյուսոնի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս