Ինչպե՞ս Google-ին բերել Հայաստան՝ ներդրումների համար
Google-ը թվով 70 գրասենյակ ունի աշխարհի մոր 40 երկրներում: Այն հզոր տնտեսական խթանիչ ուժ է դարձել այդ երկրների տնտեսությունների համար: Եվ, ուրեմն, ինչպե՞ս Google-ին բերել Հայաստան: Նկարում պատկերված են Google-ի գրասենյակներն ամբողջ աշխարհում: Այս հզոր ընկերությունը որևէ գրասենյակ չունի Հայաստանում, Կովկասում կամ Միջին Ասիայում: Սա մեր երկրի համար, որտեղ Տեղեկատվական տեխնոլոգիաները (ՏՏ) համարվում են գերակա զարգացման ոլորտ, մեծ հնարավորություն է: Google-ի կամ Apple-ի պես ընկերության նույնիսկ 20-30 ստեղծած աշխատատեղը Հայաստանում, կամ պարզապես ներկայությունը կարող է փոխել երիտասարդության վերաբերմունքը մեր երկրի ապագայի նկատմամբ:
Ինչպե՞ս վարվել: Բարի նախանձով տեսա, որ Google-ը ներդրումներ է անում նույնիսկ Պաղեստինում: Իսկ ինչո՞ւ՝ ոչ Հայաստանում: Նման հարցադրումով կարելի է դիմել Gisel Kordestani-ին: Նա Google-ի Նոր բիզնեսի զարգացման տնօրենն է: Իրեն կարող եք գրել՝ http://www.facebook.com/gisel.kordestani էջից (Twitter: https://twitter.com/GiselKordestani): Կարելի է դիմել` Հայաստանում գրասենյակ բացելու և ՀՀ-ում ներդրումներ կատարելու առաջարկով: Առավել ևս, եթե կապեր ունենք Silicone Valley-ում, ապա դրանք պետք է օգտագործել այս և նման ընկերություններին Հայաստան հրավիրելու համար:
Մեկ կամ երկու նման ընկերությունների մուտքը, մագնիսի պես, Հայաստան կքաշի մյուսներին, ինչպես դա կատարվեց Հյուսիսային Կարոլինա նահանգում մի քանի տարի առաջ, երբ Google-ն այստեղ եկավ էժան էլեկտրաէներգիայի ու էժան աշխատուժի պատճառով (Կալիֆոռնիայի համեմատ՝ էժան) ու իր հետևից բերեց Apple-ին, որն այստեղ հիմա կառուցում է աշխարհի ամենամեծ դատա-կենտրոններից մեկը: Եթե Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինն էժան է՝ այլ երկրների համեմատ, ապա սա արդեն մեծ առավելություն է, ու վստահ եմ, որ այս և նման մեծ ընկերությունները կցանկանան լսել այդ մասին:
Բոլորս օգտագործենք մեր կապերը՝ հանուն մեր երկրի զարգացման ու հզորացման:
Տեղեկանք: Google Inc
Ընկերության շուկայի կապիտալիզացիա` 227.4 միլիարդ ԱՄՆ դոլար
2012 թվականի 3-րդ եռամսյակի եկամուտը` 14.1 միլիարդ ԱՄՆ դոլար (3 ամսում):
Արմեն Հարեյան
Hareyan Publishing Corporation-ի հիմնադիր, տնօրեն
www.huliq.com, www.emaxhealth.com, www.torqueNews.com, http://pokrbusiness.blogspot.com/