
Gmail-ն առաջ է անցել Hotmail-ից և Yahoo Mail-ից

Gmail էլեկտրոնային փոստային ծառայությունը, որը պատկանում է Google ընկերությանը, դարձել է աշխարհի ամենաճանաչված փոստային ծառայությունը` առաջ անցնելով Hotmail-ի և Yahoo-ի փոստային ծառայություններից: Այս մասին հայտնում է GigaOM-ը՝ հղում կատարելով comScore ընկերության հոկտեմբեր ամսվա տվյալներին:
Ըստ այդ տվյալների՝ հոկտեմբերին Gmail-ն ունի 287.9 մլն օգտատեր: Երկրորդ տեղում է գտնվում Microsoft ընկերությանը պատկանող էլեկտրոնային փոստային ծառայությունը՝ Hotmail-ը՝ 286.2 մլն օգտատերերով: Երրորդ հորիզոնականում է գտնվում Yahoo-ի փոստային ծառայությունը՝ Yahoo Mail-ը՝ 281.7մլն օգտատերերով:
Տեղեկացնենք, որ Google-ի փոստային ծառայությունը՝ Gmail-ը, գործարկվել է 2004-ին, Hotmail-ը՝ 1996թ., իսկ Yahoo Mail-ը՝ 1997թ.: