«Երբ կասեն՝ երբ է նիստը, մենք էլ կասենք՝ մասնակցելո՞ւ ենք, թե՞ ոչ»
«Այսօր տեղեկացրեցին, որ նիստը հետաձգվել է: Երբ նիստը կլինի, այդ ժամանակ էլ «Բարգավաճ Հայաստանը» կհայտարարի՝ մասնակցելո՞ւ է, թե՞ ոչ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով հարցին` արդյոք ԲՀԿ-ն ընդունելո՞ւ է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստին մասնակցելու ՀՀ վարչապետի պաշտոնական հրավերը:
Հարցին, թե, փաստորեն, ԲՀԿ-ն դեռևս այս հարցում որոշում չունի՞, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Դա մեզ համար պատմական հարց չէ, որ մենք դրա վերաբերյալ որոշում ընդունենք: Երբ կասեն՝ երբ է նիստը, մենք էլ կասենք՝ մասնակցելո՞ւ ենք, թե՞ ոչ»:
Հիշեցնենք, որ այսօր Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ «վճռական գործողություններ» պետք է իրականացվեն կոռուպցիայի դեմ պայքարելու նպատակով, որին իրենց մասնակցությունը պետք է ունենան նաև ընդդիմադիր ուժերը, հասարակական կազմակերպությունները և միջազգային կառույցները: Նիստը պետք է տեղի ունենար վաղը, սակայն ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Հարություն Բերբերյանը 168.am-ին ասաց, որ նիստը հետաձգվել է, և այն կկայանա ոչ թե վաղը, այլ` շաբաթ օրը: