Ընդհանուր նպատակներ
«Լևոն Զուրաբյանի այդ արտահայտություններն ապացուցում են, որ ՀԱԿ-ն այսօր մեծապես շահագրգռված է Ռոբերտ Քոչարյանի ակտիվությամբ, ինչն ինձ համար միանգամայն կանխատեսելի էր. ես ամիսներ առաջ եմ կարծիք հայտնել, որ Ռ. Քոչարյանի թեկնածության պաշտպանությունը ՀԱԿ-ի կողմից ամենևին էլ անհավանական չէ»,- մեկնաբանելով ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի` վերջին հայտարարությունն այն մասին, թե նախագահ Սերժ Սարգսյանը 2013թ. վերընտրվելու դեպքում քաղաքական դաշտից կհեռացնի և՛ Ռոբերտ Քոչարյանին, և՛ Գագիկ Ծառուկյանին, մեր թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
«Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ ընդհանուր նպատակներով կարող են արդարացվել ցանկացած միջոցներ` դաշինքներ և ձևաչափեր»,- ասել է նա:
Հմայակ Հովհաննիսյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ առաջիկայում: