Բագրատյանին չեն հրավիրել
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարության նիստում հայտարարել է, որ վաղը հրավիրվելու է կոռուպցիայի դեմ պայքարի նիստ, և նիստին հրավիրվելու են նաև ընդդիմադիր կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչներ:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը 168.am-ին ասաց, որ իրեն ոչ մի հրավեր չի եկել այդ նիստին մասնակցելու վերաբերյալ:
«Ես ոչ մի կարծիք չունեմ, ես ոչ մի թուղթ չեմ ստացել»,- ասաց Բագրատյանը` ի պատասխան հարցին, թե ի՞նչ կարծիք ունի այդ նիստի մասին և արդյոք իրեն հրավիրե՞լ են:
Մենք նաև հետաքրքրվեցինք պարոն Բագրատյանից, թե ՀԱԿ խմբակցությանը և՞ս հրավեր չի եկել, ինչին ի պատասխան Հ.Բագրատյանը խորհուրդ տվեց զանգահարել ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին, սակայն վերջինս, ինչպես հաճախ է նրա դեպքում պատահում` չպատասխանեց մեր զանգերին: