
Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կգործի մարգարտյա զարդերի խանութ

Նոյեմբերի 1-ին, ժամը 19:00-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Հատուկ միջոցառումների սրահում տեղի կունենա փակ հանդիպում հոլանդացի արվեստագետ Ֆլոր Կլինկերսի հետ, որն աշխարհում հայտնի է իր յուրօրինակ մարգարտյա զարդերի շնորհիվ: Երեկոյի ընթացքում արվեստագետը կներկայացնի իր աշխատանքները, գործունեությունը և մարգարտյա զարդերի ստեղծման պատմությունը:
Հանդիպմանը կհաջորդի հյուրասիրություն Աստղերի հարթակում՝ ի պատիվ արվեստագետի:
Ֆլոր Կլինկերսի մարգարտյա զարդերը հնարավոր կլինի ձեռք բերել Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Թանգարանի խանութում, որն այսուհետ կդառնա արվեստագետի մարգարտյա զարդերի միակ պաշտոնական ներկայացուցիչը տարածաշրջանում: