Մարդահամարի նախնական արդյունքները. առկա բնակչության թիվը՝ 2 871 771 մարդ

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունն այսօր ամփոփել է 2011 թվականի հոկտեմբերի 12-21-ը  Հայաստանի Հանրապետությունում անցկացված մարդահամարի նախնական արդյունքները։

Նախնական տվյալների համաձայն,  մշտական բնակչության թիվը եղել է 3 018 854 մարդ, իսկ առկա բնակչության թիվը՝  2 871 771 մարդ (վարչական շրջանում առկա բնակչության թվաքանակի  ցուցանիշը ձևավորվում  է դրանում մշտապես (սովորաբար)  բնակվող ու հաշվառման պահին ներկա և ժամանակավոր ներկա հաշվառված անձանց ընդհանուր թվաքանակների հանրագումարից)։

Պաշտոնական տվյալներով, ՀՀ 2001թ. մարդահամարի համեմատությամբ,  առկա բնակչության թվաքանակի ցուցանիշը`  ըստ հաշվառման պահի, նվազել է 130 823 մարդով, իսկ մշտական  բնակչությանը` 194 157 մարդով:

Ըստ ՀՀ 2011թ.  մարդահամարի նախնական արդյունքների ՀՀ մշտական բնակչության 36.7 % կազմում է գյուղական  բնակչությունը, իսկ 63.3 %` քաղաքայինը, ինչի գերակշիռ մասը (55.5 %)  բաժին է ընկնում  մայրաքաղաք Երևանին:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031