«Աչք ու բերան կարելը նրանց համար սովորական բան է»

Այսօր  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն անդրադարձավ  ազատազրկվածների հետ տեղի ունեցած միջադեպերին, մասնավորապես` ճկույթը կտրած  և աչքը կարող դատապարտյալների  դեպքերին:

«Աչքն ու բերանը կարելը նրանց համար արդեն սովորական բան է, ասենք, այնպես, որ աղջիկներին ականջօղեր են կախում, այդ անցքերը նրանց մոտ կան,- ասաց Հ. Թովմասյանը` ավելացնելով,-  Այո՛, քրեակատարողական հիմնարկներում մենք ունենք շատ լուրջ խնդիրներ, և ես գիտեմ, որ միշտ քննարկելու ենք այդ թեման: Սակայն ես վստահ եմ, որ 1 տարի անց ունենալու ենք «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, և այս բոլոր հարցերն այլևս չեն լինելու»:

Լրագրողներից մեկի հարցին, թե ինչո՞ւ են նման դեպքեր տեղի ունենում, նախարարը պատասխանեց, թե բոլոր բանտարկյալներն էլ իրենց անմեղ են համարում: Լրագրողներից մեկը նախարարին հիշեցրեց օրեր առաջ ՀՀ նախագահի  ելույթը ՀՀ գլխավոր դատախազությունում, որտեղ նախագահը դժգոհել էր, թե կան դատախազներ, ովքեր գործեր են սարքում,  և հետաքրքրվեց` այդյոք դա չի ենթադրո՞ւմ, որ ազատարկվածների բողոքն արդարացի է: Ի պատասխան, նախարարն ասաց, թե դատական համակարգում էլ կան խնդիրներ, և նույնիսկ եղել են դեպքեր, երբ ազատազրկվածն արդարացվել է 5 տարի հետո:

 

Տեսանյութեր

Լրահոս