Կատարցի շեյխը պատրաստ է գնել Միլանը
Կատարցի շեյխ Համադ բեն Խալիֆա Ալ-Թանի մոտ ժամանակներս կարող է ձեռք բերել իտալական «Միլանը», տեղեկացնում է football italia-ն:
Հիշեցնենք, որ վերջերս ակումբը ֆինանսական խնդիրներ ունի, իսկ ազատազրկման ենթարկված սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին զբաղված է դատարանային իր գործերը հարթելով:
Հաղորդվում է, որ Բեռլուսկոնին պատրաստ է վաճառել ակումբը 500 մլն եվրոյով, իսկ կատարցի շեյխը հնարավոր գնորդների ցուցակում առաջինն է:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը