Բաժիններ՝

Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նաձեռնությունը կոչ է անում մասնակցել բողոքի ակցիային

Այսօր «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում կոչ են անում քաղաքական կուսացությունների, հասարակական կազմակերպութունների, քաղաքացիական նախաձեռնութունների անդամներին, Հայաստանն առանց քաղբանտարկյալների տեսնել ցանկացող քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել նոյեմբերի 2-ին իրենց կողմից անցկացվելիք բողոքի ցույցին:

Հայտարարության մեջ ասված է.

«Հայաստանի իշխանությունները շարունակում են իրենց գոյությանը վտանգ սպառնացող քաղաքացիների հասարակական, քաղաքական միավորների հանդեպ քաղաքական հետապնդումների կիրառումը՝ ունեզրկումից մինչև ազատազրկում:

Այսպես, նախորդ տարվա օգոստոս 9-ին Հայ Ազգայի Կոնգրեսի ակտիվիստների և ոստիկանության աշխատակիցների միջև տեղի ունեցած միջադեպից հետո մինչ օրս շարունավում է ՀԱԿ ակտիվիստների նկատմամբ քաղաքական հետապնդումը. ընթացիկ տարվա հուլիսի 20-ին հրապարակված դատավճռով վերջիններս դատապարտվեցին 2-6 տարվա ազատազրկման:

Կալանավորված Տիգրան Առաքելյանի, իսկ վորոնշյալ դատավճռի իրավական ուժի մեջ մտնելուց հետո նաև Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրիմիջյանի և Արտակ Կարապետյանի կարգավիճակն ամբողջությամբ համապատասխանում է ընթացիկ տարվա հոկտեմբերի երեքին ԵԽԽՎ 1900 բանաձևով հաստատված «քաղբանտարկյալ» ձևակերպմանը:

Ու թեև դատավճիռը դարձել է հասարակական դժգոհության պատճառ և դատապարտվել է իրավապաշտպան «Երիտասարդություն հանուն ժողովրդավարության», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեիայի հայկական կոմիտե», Իրավունքի և ազատության կենտորն, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեիայի Վանաձորի գրասենյակ», «Թրանսփերենսի ինթերնեշնլ hակակոռուպցիոն կենտրոն», «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», Հայ Յեղափոխական դաշնակցություն, «Ազատ Դեմոկրատներ» կուսակցոթյունների երիտասարդական թևերի, ինչպես նաև «Եվրոպայի Լիբերալ Երիտասարդներ»-ի կողմից, իշխանություններն, այնուամենայնիվ, շարունակում են հանցավոր համառություն ցուցաբերել այս հարցում:

Անթույլատրելի համարելով քաղաքացիների նկատմամբ քաղաքական հետապնդումներն ու քաղբանտարկյալների առկայությունը Հայաստանում, գտնում ենք, որ Կոնգրեսի երիտասարդների նկատմամբ իշխանությունների սանձազերծած արշավը մարտահրավեր է ողջ հանրությանը:

Հաշվի առնելով վորանշյալը՝ «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնությունը ելնելով իր  հիմնադրման հռչակագրում ամրագրված դրույթներից, նախատեսում է 02.11.2012 թ., ժ 13:00 բողոքի ցույց անցկացնել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի մոտ, որտեղ այդ պահին ընթանալու է Կոնգրեսի ակտիվիստների փաստաբանների ներկայացրած վերաքննիչ բողոքի առնչությամբ դատական նիստը:

Կոչ ենք անում քաղաքական կուսացությունների, հասարակական կազմակերպութունների, քաղաքացիական նախաձեռնութունների անդամներին, Հայաստանն առանց քաղբանտարկյալների տեսնել ցանկացող քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել բողոքի ցույցին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս