
Կովի կաթը՝ ՄԻԱՎ-ի դեմ

Կովի կաթը կալցիումի ու վիտամին D-ի հիանալի աղբյուր է: Ինչպես գրում է dailymail-ը, գիտնականներն այժմ կարծում են, որ կովի կաթը կարող է օգնել մարդկանց պաշտպանել ՄԻԱՎ-ից: Ուսումնասիրությունների արդյունքում գիտնականները եզրակացրել են, որ կովի կաթը կարող է օգտագործվել հակամարմինների ստեղծման համար, որոնք կպայքարեն մարդու իմունային անբավարարության վիրուսի դեմ:
Dailymail-ի հաղորդմամբ՝ աշխարհում ՄԻԱՎ-ով հիվանդ շուրջ 30 մլն մարդ է ապրում, բայց դեռևս գոյություն չունի որևէ էֆեկտիվ դեղամիջոց դրա դեմ պայքարելու համար: Գիտնականները հույս ունեն, որ իրենց հետագա փորձերը ևս կապացուցեն կովի կաթի էֆեկտիվությունը ՄԻԱՎ-ի դեմ պայքարում: