Ծառուկյանը կպատասխանի, «երբ գա ժամանակը»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը այսօր խուսափել է պատասխանել «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե ո՞ւմ է սատարելու իր գլխավորած քաղաքական ուժը առաջիկա նախագահական ընտրություններին:

Ծառուկյանը այսօր ներկա էր կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցած «Expo Russia-Armenia 2012» ռուս-հայկական արդյունաբերական հինգերորդ հոբելյանական ցուցահանդեսի բացմանը, որի կազմակերպիչներն են «Մուլտի Գրուպ» կոնցեռնը և ռուսաստանյան «Зарубеж-Экспо» ընկերությունը:

«Պարոն Ծառուկյանը բոլոր հարցերին, երբ որ գա ժամանակը, կպատասխանի», – ասել է Գագիկ Ծառուկյանը:

«Ազատության» փոխանցմամբ` ցուցահանդեսին ներկա չէր Հայաստանի կառավարության և ոչ մի անդամ։ Բացմանը ներկա էր և ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ, իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը:

Ընդ որում, Աբրահամյանը հրաժարվել է պատասխանել ՀՀԿ-ԲՀԿ հակասությունների վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի հարցին, նա շրջվել ու գնացել է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031