ՀՀԿ-ականը մտահոգվում է ընդդիմության համար

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը այսօր ԱԺ հայտարարությունների ժամին հանդես եկավ խիստ պաթոսային ելույթով:

Նա իր ելույթում նադրադարձավ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին` ասելով, թե երբ խոսքը վերաբերեր ՀՀԿ-ին, կասեին, թե դա իրավական հարց է, մինչդեռ Վ. Օսկանան դեպքում՝ նշում են, թե այդ հարցը քաղաքական ենթատեքստ ունի: «Որոշ կուսակցություններում եռում  են ինտրիգներն ու ընդհանուր պառակտման գործընթացը: Հայաստանյան ընդդիմությունն այսօր ինքնիշխան չէ: Այն չունի որոշակի և հստակ քաղաքական օրակարգ: Ուշագրավ է հատկապես ընդդիմադիր քաղաքական գործիչների չկողմնորոշված լռությունը:

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները չգիտեն իրենց ղեկավարների իրական մտադրությունների մասին: Ընդ որում՝ այդ խորհրդավոր լռությունը խարխլում է կուսակցությունների առանց այն էլ երերուն շարքերը»,- ասաց Կ. Ավագյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031