Կառավարությունն իր ծրագրերին մոտենում է «զավտրա, մոժըտ պոսլե զավտրա» տարբերակով

Քիչ առաջ ԱԺ-ում  ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վաչե Գաբրիելյանին՝  ասելով, թե Կառավարությունն իր բոլոր ծրագրերին մոտենում է «զավտրա, մոժըտ պոսլե զավտրա» տարբերակով. «Չե՞ք կարծում, որ նվազագույն աշխատավարձի մասին խոսել առանց նվազագույն սպառողական զամբյուղի հետ ուղղակի կապի՝ մի փոքր անտրամաբանական է»,- հարցրեց Ն. Փաշինյանը:

Ի պատասխան, Վ. Գաբրիելյանն ասաց, թե սպառողական զամբյուղի հետ կապը միշտ խնդրահարույց է, որը ստեղծում է ֆինանսական ծանրաբեռնվածություն, ինչը հաճախ բյուջեն չի կարողանում հաղթահարել: «Մենք այս երկու խնդիրներին մոտենում ենք ոչ ավտոմատ ստաբիլիզացիայի գաղափարով, որ բանաձևային կերպով պետք է ստանալ, այլ նայում ենք ամեն տարվա ծախսային և ֆինանսական և տնտեսական հնարավորություններին»,- ասաց Վ. Գաբրիելյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031