![](/banners/BeFunky-design.jpg)
Աստղագիտական գրքերի ցուցահանդես` Բյուրականում
![](https://168.am/wp-content/uploads/2012/10/AstroBooks-e1350988589995.jpg)
Այսօր` հոկտեմբերի 23-ին, Բյուրականի աստղադիտարանում կազմակերպվել է «Աստղագիտական գրքերի աշխարհ» աստղագիտական գրքերի ցուցահանդես, որը նվիրված է հայ գրատպության 500-ամյակին: Այս մասին 168.am-ին տեղեկացնում են Հայկական աստղագիտական ընկերությունից:
Միջոցառման ժամանակ ներկայացվում են նաև հետևյալ զեկուցումները. «Բյուրականի աստղադիտարանը» (Հայկ Հարությունյան), «Աստղագիտական գրքերի աշխարհը» (Արեգ Միքայելյան), «Հայ գրատպության 500-ամյակը և «Էդիտփրինթ» հրատարակչության աստղագիտական բնույթի գրքերը» (Մկրտիչ Կարապետյան), «Անտարես» հրատարակչության գրքերը Տիեզերքի մասին» (Արմեն Մարտիրոսյան), «Վիկտոր Համբարձումյանի հետնորդները» գիրքը (Ռոբերտ Սարգսյան), «Դարերի խորքից դեպի Տիեզերք» գիրքը (Ավետիք Գրիգորյան):