
«Գծին» հետևող ռոբոտ» մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա Հայաստանի ամերիկյան համալսարանում

Հայաստանի ռոբոտների բաց առաջնության շրջանակներում անցկացվող «Գծին հետևող ռոբոտ» մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին, ժամը 14:00, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի «Մանուկյան» դահլիճում: Այս մասին 168.am-ին տեկացնում է Հայաստանի ռոբոտների բաց առաջնության մենեջեր Մարիամ Նահապետյանը: Նրա խոսքով` մրցույթին մասնակցում է 7 թիմ Հայաստանի տարբեր դպրոցներից:
Նշենք, որ մրցույթի շրջանակներում մասնակիցները նախագծել են ու պատրաստել են ռոբոտներ, որոնք պետք է անցնեն լաբիրինթոս, գտնեն ճիշտ ուղիները և ետ վերադառնան դեպի սկզբնակետ:
Մուտքն ազատ է:
Հայաստանում Ռոբոտատեխնիկայի զարգացման և աջակցման ծրագիրը`Արմռոբոտիքսը, կազմակերպվում է 2008-ից` Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից: