Բաժիններ՝

Արցախի հավաքականը Ստեփանակերտում ջախջախեց Աբխազիային (լուսանկարներ)

Այսօր Ստեփանակերտի «Շահումյանի» անվան հանրապետական մարզադաշտում կայացել Արցախի և Աբխազիայի հավաքականների ընկերական հանդիպումը։ Այս հանդիպմանը ներկա են գտնվել բազմաթիվ երկրպագուներ։ Մարզադաշտում են եղել նաև Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը։

Խաղն ավարտվել է մեր տղաների հաղթանակով՝ 3։0 հաշվով։ Առաջին գոլի հեղինակ է դարձել Անդրանիկ Սահակյանը, երկրորդ գոլը խփել է Դավիթ Պետրոսյանը, երրորդը՝ Սեմյոն Ղուկասյանը։

Հավաքականի գլխավոր մարզիչ Մհեր Ավանեսյանը SportArmenia-ի հետ զրույցում ասաց, որ շատ գոհ է տղաների խաղից, նրանք բոլոր կատարել են մարզչական շտաբի առաջադրանքը։ Ավանեսյանը նշեց, որ արդեն մշակված է հաջորդ հանդիպումների նախապատրաստական աշխատանքների ծրագիրը։ Նա հատուկ շեշտեց երկրպագուների աջակցության փաստը, նշելով, որ մարզադաշտում իրենք ստացան այնպիսի աջակցություն, ինչպիսին ստանում է Հայաստանի ազգային հավաքականը Երևանում։

Աբխազիայի պատվիրակության կազմում է եղել նաև այդ երկրի հերոս Գալուստ Տրապիզոնյանը, ում շնորհվել է Հայրենիքի պաշտպան մեդալը։

Մենք կանք նաև Ֆեյսբուքում, միացե՛ք մեր էջին։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս