
Կելինի. Նապոլին հիանալի էր պատրաստվել այս մրցավեճին

«Յուվենտուսի» պաշտպան Ջորջիո Կելինին Իտալիայի առաջնության 8-րդ տուրում «Նապոլիի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (2:0) իր գոհունակությունն է հայտնել:
«Անկասկած հանդիպումը ստացվեց: Ընդ որում խաղի աստիճանը չէր գերազանցում թույլատրելիի սահմանը, թեև էմոցիաների պակաս չէր զգացվում:
«Յուվենտուսը» հիանալի անցկացրեց այս մրցավեճը, իսկ վերջում մի փոքր հաջողությունը կշեռքի նժարը թեքեց մեր կողմ»,-Կելինիի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:
«Սակայն պետք է նաև արժանին մատուցել մրցակցին: Նրանք հիանալի էին պատրաստվել այս մրցավեճին: Ընդհանրապես այս թիմն ամենաուժեղ հարձակման գիծն ունի Իտալիայում: Իսկ նրանց գլխավոր զենքը կարելի է համարել կայծակնային արագությամբ հակագրոհները»:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը