Բաժիններ՝

Երբ քեզ փոխարինում է Չավին, հաճույք ստացիր նրա խաղից. Սեսկ Ֆաբրեգաս

«Բարսելոնայի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի «Դեպորտիվոյի» հետ կայացած հանդիպումը (5:4):

«Առաջին խաղակեսում հոյակապ ֆուտբոլ ցուցադրեցինք: Բացառությամբ մի քանի դրվագի, մենք վերահսկում էինք խաղի ընթացքը և ամբողջովին գերազանցեցինք մրցակցին: Վսհատ եմ կարողություններիս վրա և միշտ քրտնաջան աշխատում եմ: Մրցաշրջանի հենց սկզբից զգում եմ, որ լավ եմ ներգրավում թիմային խաղին:

Կարևորը 3 միավոր վաստակեցինք, բայց պետք է վերլուծենք 4 բաց թողած գոլերը: Երբ քեզ փոխարինում է Չավին, նստիր և վայելիր նրա խաղը»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում ակումբի պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ այդ խաղում Ֆաբրեգասը 3 գոլային փոխանցման հեղինակ է դարձել:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031