
Պատգամավորները` կալանավայրերում

Այսօր ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, փոխնախագահ Մարգարիտ Եսայանը, Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը և պատգամավորներ Արամ Մանուկյանը, Վահե Էնֆիաջյանը, Ալեքսանդր Արզումանյանը այցելել են «Էրեբունու» կիսաբաց ռեժիմի գաղութ` ծանոթանալու ազատազրկվածների կենցաղային պայմաններին:
Նոյեմբերի 20-ին ԱԺ-ում կազմակերպվելու են լսումներ, որտեղ քննարկվելու է Հայաստանի կալանավայրերի համապատասխանությունը ԵՄ և ԵԽ ԽՎ սահմանած չափորոշիչներին: Այս ծրագրի շրջանակներում պատգամավորները արդեն այցելել են ցմահ դատապարտյալներին, «Նուբարաշենի» խսիտ ռեժիմի գաղութ: