Դատարանը հետաձգեց Եգորյանի միջնորդության քննարկումը

«Հարսնաքարի» գործով այսօր դատարանը որոշեց Տիգրան Եգորյանի  միջնորդության քննարկումը հետաձգել` մինչ որոշում կայացնելու համար էական հանգամանքների պարզումը:

Հիշեցնենք, որ Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը ներկայացրել էր մի շարք միջնորդություններ` պահանջելով որպես ապացույց գործին միացնել մասնակիցների հագուստները, Վահե Ավետյանի գանգոսկրի և մաշկի համապատասխան հատվածները, վերծանել գործով մեղադրյալների հեռախոսային համարները,  ինչպես նաև կատարել տեսաձայնագրման պրոցեսորի կրկնակի հետազոտություն: Միջնորդության մեջ ներառված էին նաև այլ պահանջներ:

Դատական հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 22-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031