ՀԱԿ-ը չի ցանկանում պատասխանել Հմայակ Հովհաննիսյանի` միասնական շտաբի ֆինանսավորման մասին մեղադրանքին

«Չեմ ուզում ամեն մեկի անհեթեթությանը պատասխանեմ»: Այս մասին 168..am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը՝ անդրադառնալով ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիիսյանի հայտարարություններին, թե ԱԺ ընտրությունների ժամանակ ձևավորված ընդդիմության միասնական շտաբը ֆինանսավորում էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Հիշեցնենք, որ Հմայակ Հովհաննիսյանն aravot.am-ին ասել էր, որ խորհրդարանական ընտրությունների վերահսկման միասնական շտաբը եղել է ԲՀԿ-ինը և Գագիկ Ծառուկյանն ամեն ամիս փող է տվել՝ շտաբը պահելու համար: «Իրականությունն այն է, որ միասնական շտաբը պետք է գործեր ինչպես ես հայտարարում էի՝ նախընտրական, ընտրական և հետընտրական փուլում: Յուրաքանչյուր ամսի 8-ին Գագիկ Ծառուկյանը որոշակի միջոցներ էր հատկացնում, որ հնարավոր լինի իրականացնել շտաբի գործունեությունը: Ամսի 6-ին մայիսի ընտրություններ էին: Ամսի 8-ին պետք է առաջիկա ամսվա գործունեությունը ապահովեր նյութապես: Բայց Գագիկ Ծառուկյանը ինձ ասեց, որ միասնական շտաբը փակվում է, շտաբ չի լինելու, և այլն: Ես ստիպված եղա այն աշխատակազմին, որը կար, նրանց ուղարկել անժամկետ արձակուրդի»,- ասել էր Հմայակ Հովհաննիսյանը:

«Անկեղծ եմ ասում, մեր ամեն մի պատասխանով մենք իրենց կարևորում ենք: Ես սա անհեթեթություն եմ համարում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Լյուդմիլա Սարգսյանը:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031