Բարձրաստիճան դիվանագետների այցը` Ծառուկյանի կոնյակի գործարան (տեսանյութ)
Հայաստանում հավատարմագրված` ավելի քան երկու տասնյակ դեսպաններ և դիվանագիտական ներկայացուցիչներ երեկ երեկոյան այցելել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող կոնյակի գործարան: Այս մասին այսօր տեղեկացրել է zham.am-ը:
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի խոսքով` միջոցառումը հոբելյանական էր և նվիրված է եղել գործարանի հիմնադրման 135-ամյակին:
«Ներկա էին ոչ միայն ԵՄ անդամ երկրների դեսպաններ ու նրանց ներկայացուցիչներ, այլև հյուրեր կային մի շարք այլ երկրներից: Նրանք ծանոթացել են կոնյակի գործարանի պատմությանը, գինի ու կոնյակ համտեսել»,- ասել է Իվետա Տոնոյանը` հավելելով, որ հանդիպումը շարունակվել է փակ ձևաչափով և լրացուցիչ ինֆորմացիա չի տրամադրվելու: