Բաժիններ՝

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը նոր ծրագիր է մեկնարկում

Հոկտեմբերի 18-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում մեկնարկում է «Իմ երազած Երևանը» նոր կրթական ծրագիրը, որը նախատեսված մինչ 15 տարեկան երեխաների համար: Ծրագիրն իրականացվում է «Երևան. հայացք ապագայից»  ցուցահանդեսի շրջանակներում:  Ծրագրի առաջին մասում դպրոցականները շրջայց կունենան «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում: Նրանք կծանոթանան «Երևան. հայացք ապագայից» ցուցադրությանը: Ծրագրի երկրորդ մասը կշարունակվի կենտրոնի Ստեղծագործական սրահում: Երեխաներին կտրվեն Երևան քաղաքի հետ կապված հարցեր: Այնուհետև երեխաները կփորձեն պատկերել «իրենց Երևանը»:

«Այս ծրագրի միջոցով երեխաները բացահայտում են հին և նոր Երևանը և  ստեղծում իրենց «երազած Երևանի» պատկերը»,- ասում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

Ծրագրին մասնակցությունն անվճար է:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031