
Եվրոգոտում գնաճը կարգավորվել է

2012թ. սեպտեմբերին եվրոգոտում գնաճը կազմել է 2.6% տարեկան: Այդ մասին վկայում են «Եվրոստատի» վերջնական տվյալները: Նախնական գնահատականները վկայում էին ինֆլյացիայի արագ աճի տեմպերի մասին՝ մինչև 2.7%:
Ցուցանիշն ավելի ցածր է, քան փորձագետներն էին կանխատեսել։
Բազային գնաճը (բացառությամբ էներգակիրների և սննդի ապրանքների գների տատանման) սեպտեմբերին եվրոգոտում կազմել է 1.5%:
Սեպտեմբերին գնաճի ամենացածր տեմպ գրանցվել է Հունաստանում (0.3%), Շվեդիայում (1%) և Լիտվայում (1.9%): Ամենաբարձր գնաճ նկատվել է Հունգարիայում (6.4%), Ռումինիայում (5.4%) և Էստոնիայում (4.1%):