
Հայտնի գործարարի սպանության գործով կալանավորվել է Ալբերտ Քարհանյանը

ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը «Pastinfo.am»-ին տեղեկացրել է, որ Աբովյան քաղաքում հայտնի գործարար Մկրտիչ Խաչատրյանի սպանության գործով նոր փաստեր և տեղեկություններ կլինեն առաջիկայում:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին, «ՄԱ Պլազա» ժամ անցային համալիրի դիմաց:
«Pastinfo.am»-ի հետ զրույցում Մերի Սարգսյանը նշել է, որ քրեական գործի շրջանակներում ծեծկռտուքի մասնակից զինծառայող Ալբերտ Ռոստոմի Քարհանյանը կալանավորվել է: