
Տնտեսական ճգնաժամը իսպանացիներին ստիպում է լքել երկիրը

Իսպանիայի վիճակագրական ծառայության հրապարակմամբ, վերջին 9 ամիսների ընթացքում երկիրը լքել է ավելի քան 55 հազար իսպանացի, ինչը 21.6%-ով առավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Ավելի ակնառու է օտարերկրացիների Իսպանիայից հեռանալը: Վիճակագրական ծառայության տվյալներով, Իսպանիայում բնակվող օտարերկրացիների 87%-ը կամ 365 հազար հոգի լքել է այն:
Այս տարին շարունակում է նախորդ տարվա միտումը: Անցյալ տարի Իսպանիայից հեռացել է 62 հազար իսպանացի և 445 հազար օտարերկրացի: Արդյունքում, առաջին անգամ գրանցվեց բացասական հաշվեկշիռ արտագաղթողների և ներգաղթողների միջև:
Իսպանիայում այսօր բարդ է աշխատանք գտնելը: Գործազրկության մակարդակը ճգնաժամի պատճառով հասել է 25%-ի: Ամենաբարդ իրավիճակը երիտասարդության շրջանում է: Մինչև 25 տարեկան հասակային խմբում ամեն երկրորդը չունի աշխատանք: