Զուրաբյանը խոստովանում է, որ հակասություն է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հակասություններ է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, շատ մեծ հակասություններ Ավետիս Ավագյանի հետ, Դավիթ Մաթեևոսյանի, Գագիկ Ջհանգիրյանի և Մանուշակ Պետրոսյանի հետ: Ըստ news.am-ի` այս մասին այսօրվա ասուլիսում ասել է ՀԱԿ խմբակցության ԱԺ պատգամավոր, խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` արձագանքելով հարցին` կան արդյոք տարաձայնություններ իր և Նիկոլ Փաշինյանի միջև:

«Բոլորս կենտրոնական շտաբի անդամներ ենք` ես էլ , Փաշինյանն էլ, Ավետիս Ավագյանն էլ, Դավիթ Մաթևոսյանն էլ, Գագիկ Ջհանգիրյանն էլ և այլն, և այլն: Ես չգիտեմ մեր շտաբից երկու անդամ, որոնք այս հինգ տարիների ընթացքում  իրար հետ հակասություն չեն ունեցել այս կամ այն հարցում: Բայց հակասությունները շարժիչ ուժ են: Ունենալով քաղաքական հարցերում հակասություններ` մենք պահպանում են փայլուն անձնական, ընկերական հարբերություններ, գործում է փայլուն թիմային մթնոլորտ: Ներսում կարելի է ունենալ հակասություններ ցանկացած հարցում, կոկորդներ կրծել, բայց դրսում ներկայանալ որպես միասնական թիմ»,- ավելացրել է Լ. Զուրաբյանը:

Տեսանյութեր

Լրահոս