
Ռոբերտ Պատինսոնը և Քրիստեն Սթուարթը միասին են

Հանրահայտ «Twighlight» (ռուսերեն` «сумерки», հայերեն`«Մթնշաղ») «ֆենթըզի» ռոմանտիկ ֆիլմաշարի աստղեր Ռոբերտ Պատինսոնը և Քրիստեն Սթուարթը հանրությանը ներկայացել են որպես զույգ: Այս մասին գրում է mrpaparazzi.com-ը:
«The reunion»-ի շուրջ լուրերը կարծես իրական էին. Ռոբերտ Պատինսոնը և Քրիստեն Սթուարթը շաբաթ օրը միասին լուսանկարվել են Լոս Անջելեսում, և շատ նման էին սիրահար զույգի: Նրանք ընկերների մեծ խմբի հետ եկել էին բար ժամանակ անցկացնելու, և սկզբից ամբոխը նրանց բաժանել էր, բայց հետո Ռոբերտը մոտեցավ Սթուարթին, նրանք առանձնազրույց ունեցան, որից հետո միասին գնացին տուն»: